ԹԲԻԼԻՍԻ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հիվանդությունների եւ հասարակական առողջության վերահսկողության ազգային կենտրոնի փոխտնօրեն Շոթա Ցանավան այսօր հայտարարություն Է արել Վրաստանում A/H1N1 վիրուսով հիվանդությունների թվի մինչեւ 227 դեպքի ավելացման առթիվ:
«Մենք սպասում ենք A/H1N1 վիրուսով հիվանդությունների դեպքերի քանակի ավելացում եւ գտնվում ենք համաճարակի եզրին»,- հայտարարել Է Ցանավան Վրաստանի «Իմեդի» հեռուստաընկերության եթերում: Ցանավան նշել Է, որ A/H1N1 վիրուսով հիվանդությունների քանակի ավելացումը կանխատեսելի Է, եւ այս պահին ամենագլխավորը բարդությունների կանխումն Է:
«Բնակչությունը պետք Է ժամանակին դիմի բժշկի»,- ընդգծել Է Ցանավան: