«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2009-12-03 | #222, 2009-12-04 | #223, 2009-12-05


ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՆՑՔԱՅԻՆ ՏԱՐՐԵՐԻՑ ՄԵԿԸ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 4-ին ընդունել է ՌԴ դաշնային ծառայության սահմանապահ կառույցի ղեկավարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ստրելցովին : Վերջինս նախագահին է ներկայացրել Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության նոր պետՙ գեներալ-լեյտենանտ Վիկտոր Վլասովին:

Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը, բարձր գնահատելով Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ անընդհատ ամրապնդվող ռազմավարական գործընկերությունը, վստահություն է հայտնել, որ այդ գործընկերությունը անպայման շարունակական կլինի. «Հայաստանի պետական սահմանի պահպանությունը հայ-ռուսական դաշնակցային համագործակցության առանցքային տարրերից մեկն է: Մենք գոհ ենք ռուս սահմանապահների գործունեությունից, մեր համատեղ աշխատանքից եւ նրանց պրոֆեսիոնալիզմից: Սահմանապահների հետ ձեւավորվել են լավ հարաբերություններ եւ փոխըմբռնում, ինչը հնարավորություն է տալիս մշտապես օպերատիվ եւ որակյալ լուծումներ տալու առաջացող խնդիրներին», ասել է Սերժ Սարգսյանը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4