Նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 60,814,458 ԱՄՆ դոլարՙ 385.09 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 66,455,237 ԱՄՆ դոլարՙ 386.13 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառքՙ 385.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 16,100,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառքՙ 385.33 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նոյեմբերի 23-ից 29-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 14.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալըՙ 27.1 մլն ԱՄՆ դոլար:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն