«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#221, 2009-12-03 | #222, 2009-12-04 | #223, 2009-12-05


«ՆԵՎՍԿԻ ԷՔՍՊՐԵՍՈՒՄ» ՄԱՐԴԿԱՆՑ ԶՈՀՎԵԼՈՒ ՊԱՏՃԱՌԸ ԲԱԶԿԱԹՈՌՆԵՐՆ ԵՆ

Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ գծի «Նեւսկի էքսպրես» ճեպընթացի պայթյունից հետո զոհերի մեծ մասի մահվան պատճառը եղել են հատակից պոկված բազկաթոռները: «Կոմերսանտ» թերթը մեջբերում է փորձագետների այն հետեւությունը, որ պայթյունը մեծ վնաս չի պատճառել ուղեւորներին: Էլեկտրաքարշի տակ տեղի ունեցած պայթյունից հետո մեքենավարը ըստ հրահանգի կտրուկ կանգնեցրել է գնացքը: Երեք վագոն շրջվել է, իսկ վերջին վագոնը պոկվել է շարժակազմից, քանդել էլեկտրագծերի բետոնե հենարանները եւ հարթակով բախվել թեքությանը:

Սաստիկ հարվածից բազկաթոռները մարդկանց հետ պոկվել են հատակից եւ թափով հարվածել վագոնի առջեւի մասին: Հենց այդտեղ է զոհվել ուղեւորների մեծ մասը:

Նոյեմբերի 27-ին պայթեցված «Նեւսկի էքսպրեսում» դրված էին գերմանական արտադրության բազկաթոռներ, որոնք վագոններում մոնտաժվել էին Տվերի վագոնաշինական գործարանում: Ռուսական բազկաթոռները համարվում են նվազ հարմարավետ, իսկ ներմուծված բազկաթոռները այնքան էլ ամուր չեն: 2007-ին պայթեցված «Նեւսի էքսպրեսում» դրված էին ռուսական բազկաթոռներ, որոնք չէին պոկվել, եւ որեւէ մեկը չէր զոհվել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4