ԲԱՔՈՒ, 7 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Իրանի իր պաշտոնակցի հրավերով եկող շաբաթ կայցելի Իրան: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնել Է Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամեդ Բաղիր Բահրամին:
Թեհրանում կայանալիք հանդիպումների ընթացքում քննարկվելու են Ադրբեջանի եւ Իրանի երկկողմ հարաբերությունների հեռանկարները եւ տարածաշրջանային հիմնախնդիրներ: