Ուկրաինական «Ինտեր» հեռուստաընկերությունը օրերս ցուցադրեց մի ֆիլմՙ Ղարաբաղի մասին, որում նույնպես ընդգծվում է Արցախի հայկական լինելը:
Հիշեցնենք, որ վերջերս նման տեսաֆիլմ ցուցադրեց նաեւ «Եվրոնյուզ» հեռուստաընկերությունը, հետո էլ ռուսական «Պրավդա» պարբերականը հանդես եկավ Ղարաբաղի մասին հոդվածով (այդ մասին «Ազգ» -ը գրել է դեկտեմբերի 4-ի համարում):
Ուկրաինացիների ցուցադրած «հակաադրբեջանական» ֆիլմը ստիպել է Կիեւում Ադրբեջանի դեսպան Թալյաթ Ալիեւին բողոքի նոտա ուղարկել ուկրաինական իշխանություններին: Իսկ այժմ էլ, դեսպանի խոսքերով, Ադրբեջանի դեսպանատունը փորձում է կապ հաստատել հեռուստաընկերության հետՙ բացատրություններ պահանջելու նպատակով:
Հ. Ա.