Դեկտեմբերի 6-ին, ժամը 20:30-ին անհայտ ավտոնեքենայի վարորդը Երվանդ Քոչարի փողոցի թիվ 17 շենքի մոտ վրաերթի է ենթարկել Հայ գրողների միության նախագահ Հովհաննես Մելքոնյանին: Վերջինս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նույն օրըՙ 23:15-ին, ըստ ոստիկանության մամուլի ծառայության, գիտակցության չգալով մահացել է: Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Հովհաննես Մելքոնյանը Հայաստանի գրողների միությունից հեռացած գրողների մի խմբի հետ ժամանակին ստեղծել էր Հայ գրողների միավորումը եւ գլխավորում էր այն: Հովհաննես Մելքոնյանը հայտնի է իր հյութեղ, պատմողական ոճի արձակով, ընթերցողին ծանոթ են նրա «Հեծանիվը», «Ցրոնք արվարձանը» արձակ գործերը, «Ոճիրի բուրգեր» գիրքը եւ այլն:
«Ազգը» ցավում է գրողի կորուստը: