«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#223, 2009-12-05 | #224, 2009-12-08 | #225, 2009-12-09


«ԱՐՄԵՆԻԱԿԱՆ»-Ն ՕԳՆԵԼՈՒ Է ՓՐԿԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Գաղտնիք չէ, որ հայկական մշակութային ժառանգությունները վտանգի տակ են եւ կարիք ունեն պաշտպանության: Աշխարհի տարբեր վայրերում (Թբիլիսի, Վենետիկ, Փարիզ, Ստամբուլ, Երուսաղեմ եւ այլն) գտնվող շինություններ, ինչպես նաեւ անգնահատելի փաստաթղթեր ու արվեստի գործեր դիտավորյալ անտեսման ու վերջնական քայքայման են ենթարկված: Նոյեմբերի վերջերին Փարիզում կայացած գիտաժողովը («Հայկական ժառանգություն: Պահպանման եւ հովանավորման մարտավարություն»), որը կլոր սեղանի շուրջն էր հավաքել այդ հարցերով զբաղվող գլխավոր դերակատարներին աշխարհի տարբեր երկրներից, երկու տարվա մի ծրագիր է նախատեսել ցուցակագրելու եւ թվայնացնելու տարբեր երկրների թանգարաններում եւ արխիվներում եղած տեղեկությունները: «Արմենիական ծրագիրը» գործելու է «Մշակույթ 2007-2013 թթ.» նախագծի շրջանակներում եւ համագործակցելու հայտ է ներկայացրել Միլանի (CSDCA), Երեւանի (RAA) եւ Բրյուսելի (Եվրոպայի ներսում), ինչպես նաեւ բոլոր Հայկական թանգարաններին ու արխիվներին, որոնք մտահոգված են այդ մշակութային արժեքների պահպանության հարցերով:

ՀԲԸՄ-ի եվրոպական մասնաճյուղերը նպաստելու են ծրագրի իրականացմանը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4