Ռուսլան Պոնոմարյովը դարձավ Բորիս Գելֆանդի մրցակիցը շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում: Վլադիմիր Մալախովի հետ նրա մրցավեճի ելքը որոշվեց արագ շախմատի կանոններով անցկացված չորս պարտիաներում: Առաջինում հաջողությունն ուղեկցեց Մալախովին, իսկ մնացած պարտիաները շահեց Պոնոմարյովը: Հաղթելով 3-1 հաշվով, Ռուսլան Պոնոմարյովը մտավ եզրափակիչ:
Այժմ Գելֆանդն ու Պոնոմարյովը դասական շախմատի 4 պարտիայից բաղկացած մրցախաղում կվիճարկեն աշխարհի գավաթը: Հավասար արդյունքի դեպքում կանցկացվի լրացուցիչ մրցախաղ: Հիշեցնենք, որ աշխարհի գավաթակիրն իրավունք կստանա մասնակցելու աշխարհի չեմպիոնի տիտղոսի 8 հավակնորդների մրցաշարին:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ