Երեկ ԼՂՀ փրկարար ծառայության աշխատակիցները Ստեփանակերտից 6 կմ հեռավորության վրա հայտնաբերել են չպայթած ականների հերթական խմբաքանակը, որը մնացել էր հայ-ադրբեջանական պատերազմից: Աշխատակիցները նախ ճամփեզրին վնասազերծել են T-57 տեսակի հակատանկային մի ական: Այնուհետեւ բրիտանական The Halo Trust կազմակերպության որոնողական խումբը, որն արդեն 10 տարի զբաղվում է ԼՂՀ տարածքի ականազերծմամբ, հայտնաբերել եւ վնասազերծել է եւս 8 նմանօրինակ ական:
Պատերազմի տարիներին տարածքում ադրբեջանական զինուժի դիրքերն էին, եւ 1,5 կմ ճանապարհահատվածը` դիրքերից մինչեւ կամուրջ, ադրբեջանցիներն ականապատել էին: Մասնագետներին զարմացրել է այն փաստը, որ հաճախակի երթեւեկելի ավտոճանապարհին դժբախտ պատահար չի գրանցվել, բարեբախտաբար:
Հ. Հ.