«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#225, 2009-12-09 | #226, 2009-12-10 | #227, 2009-12-11


«ՀԱՏԻՍԸ» ԿՈՂՄՆԱԿԱԼ ՄՐՑԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԶՈՀ

Բասկետբոլի Եվրոպայի գավաթի խաղարկության 5-րդ տուրում երեկ «Հատիսը» Վոլոգդայում մրցեց տեղի «Չեւակատայի» հետ: Հաղթանակի դեպքում «Հատիսը» ժամկետից շուտ 1/16 եզրափակիչի ուղեգիր կնվաճեր: Սակայն մեր թիմը պարտվեց 82-91 հաշվով ու զգալիորեն դժվարացրեց հաջորդ փուլ դուրս գալու խնդիրը: Armsport.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը նշել է, որ «Հատիսը» կողմնակալ մրցավարության զոհ դարձավ. «Նման խայտառակ մրցավարության դեռ ականատես չէի եղել: Նման պայմաններում «Հատիսը» չէր կարող դրական արդյունքի հասնել: Ռումինացի եւ մոլդովացի մրցավարներն ամեն ինչ արեցին դաշտի տերերի հաղթանակն ապահովելու համար: Կատարվածի մասին տեղեկացրել եմ ՖԻԲԱ-Եվրոպայի ղեկավարությանը:»

«Հատիսը» 7 միավորով 3-րդ տեղում է, «Չեւակատան» 6 միավորով եզրափակում է աղյուսակը: Նախնական փուլի ավարտական խաղում, դեկտեմբերի 17-ին «Հատիսը» կհյուրընկալի «Բեշիքթաշին»:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4