Լոնդոնում ընթացող շախմատի մրցաշարում հաջող է մեկնարկել Մագնուս Կառլսենը, որը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց: Այս անգամ նա առավելության հասավ անգլիացի Լյուկ Մակշեյնի նկատմամբ: 2 տուրից հետո Կառլսենը 6 միավորով միանձնյա առաջատարն է: Կրամնիկն ու Մակշեյնն ունեն 3-ական միավոր: Կրամնիկն առաջին տուրում Կառլսենին պարտվելուց հետո հաղթեց չինացի Նի Հուային: Ադամս-Նակամուրա, Շորթ-Հաուել պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Ադամսը, Հաուելն ու Նակամուրան ունեն 2-ական միավոր: Աղյուսակը 1-ական միավորով եզրափակում են Շորթն ու Նի Հուան:
3-րդ տուրում Կառլսենը սեւերով կխաղա Հաուելի հետ: Կկայանան նաեւ Մակշեյն-Կրամնիկ, Նակամուրա-Շորթ, Նի Հուա-Ադամս մրցախաղերը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ