Դեկտեմբերի 14-ին իր 80-ամյակը նշեց մեր հայտնի ռեժիսոր-սցենարիստներից Արման Մանարյանը , որին անհրաժեշտություն չկա ներկայացնել. նրա մասին խոսում են արդեն իր ֆիլմերը: Բավական է միայն նշել «Տժվժիկ», «Կարինե», «Վերադարձ», «Ընկեր Փանջունի» եւ այլ գործեր: Իսկ մեր աճող սերունդը պարտական է նրան վերջապես հայտնված «Սասնա ծռեր» մուլտֆիլմով:
Վարպետ-հոբելյարի ստացած բազմաթիվ շնորհավորանքներին միացել է նաեւ Վարդանյանների ընտանիքը, ԱԺ պատգամավոր Կարեն Վարդանյանը , որի անմիջական ջանքերով եւ ֆինանսավորմամբ են ընթացել մուլտֆիլմի նկարահանման վերջին փուլի աշխատանքները: Կարեն Վարդանյանը անձամբ է շնորհավորել հոբելյարին եւ հանձնել է թանկարժեք նվեր:
Իսկ մուլտֆիլմի պրեմիերան կկայանա հունվարի 25-ին «Մոսկվա» կինոթատրոնում, որից հետո կսկսվի նրա հաղթական երթը դեպի մեծ էկրան: