Պեկինում, Հայաստանի դեսպանատան նախաձեռնությամբ, տեղի է ունեցել Չինաստանում բնակվող հայերի ընդունելություն-հավաք: Հավաքույթին մասնակցել են հայեր Պեկինից, Շանհայից, Հոնկոնգից եւ այլն:
Դիմելով ներկաներինՙ Չինաստանում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ նման միջոցառումներն անպայման շարունակական են լինելու: Դեսպանը հատկապես կարեւոր է համարել Չինաստանում ապրող հայերին միմյանց հետ կապելը: Միջոցառումը եզրափակվել է համերգով, որի ընթացքում հնչել են նաեւ հայկական ազգային երգ ու պար:
Հ. Ա.