«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#228, 2009-12-12 | #229, 2009-12-15 | #230, 2009-12-16


ԿԱՌԼՍԵ՞ՆԸ, ԹԵ՞ ԿՐԱՄՆԻԿԸ

Այս հարցի պատասխանը կտրվի Լոնդոնի շախմատի մրցաշարի ավարտական տուրում: 25 հազար եվրո գլխավոր մրցանակին հավակնում են նորվեգացի Մագնուս Կառլսենն ու ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկը: 6-րդ տուրում Կառլսենը հաշտություն կնքեց Ադամսի հետ, իսկ ահա Կրամնիկը շատ կարեւոր հաղթանակ տոնեց Շորթի նկատմամբ: Ավարտական տուրից առաջ Կառլսենը վաստակել է 12 միավոր, Կրամնիկը նրանից հետ է մնում մեկ միավորով:

7-րդ տուրում Կառլսենը սեւերով խաղալու է Շորթի հետ, իսկ Կրամնիկի մրցակիցը լինելու է ճապոնացի Հիկարու Նակամուրան:

7 միավորով 3-րդ տեղում է անգլիացի Լյուկ Մակշեյնը, որը պարտվեց Նի Հուային, Հաուել-Նակամուրա պարտիան ավարտվեց ոչ-ոքի:

6-ական միավոր ունեն Մայքլ Ադամսը, Նի Հուան եւ Դեւիդ Հաուելը: Նակամուրան, որ դեռեւս չի ճաշակել հաղթանակի քաղցրությունը, վաստակել է 5 միավոր, իսկ աղյուսակը 4 միավորով եզրափակում է Նայջլ Շորթը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4