Ադրբեջանական APA գործակալությանը ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ն հույս ունի ԼՂՀ կարգավորման գործընթացում սրընթաց տեղաշարժեր տեսնել: Ամերիկացի դիվանագետն ասել է, որ այս հարցով ակտիվորեն զբաղվում են, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունն էլ չափազանց ակտիվ է: «Հուսով եմՙ մոտ ժամանակներս առաջընթաց ձեռք կբերվի: Դա շատ կարեւոր է մեզ համար: Հիմնարար սկզբունքների հետ կապված որոշակի պայմանավորվածություն կա, ինչը կարող է շատ կարեւոր լինել հակամարտության լուծման գործում: Կարծում եմ` հակամարտության կարգավորումը օգտակար կլինի բոլոր կողմերի համար»: