ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել դեկտեմբերի 12-ի ընտրություններով Աբխազիայի նախագահ ընտրված Սերգեյ Բաղապշին: «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Աբխազիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Այս նախագահական ընտրությունները առաջինն էին միջազգային ճանաչում ձեռք բերած Աբխազիայի համար, եւ ես վստահ եմ, որ Ձեր անձնական փորձն ու գիտելիքներն էլ ավելի կամրացնեն Աբխազիայի Հանրապետությանը:
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ Ձեզ այդ բարձր ու պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ու ցանկանում եմ խաղաղություն ու բարգավաճում եղբայրական Աբխազիային», նշված է Բակո Սահակյանի ուղերձում: