«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2009-12-16 | #231, 2009-12-17 | #232, 2009-12-18


ՑԽԻՆՎԱԼՈՒՄ ՀԱՅԱԶԳԻ ՇԻՆԱՐԱՐ Է ՍՊԱՆՎԵԼ

ՑԽԻՆՎԱԼ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հարձակում է իրականացվել Հարավային Օսիայի մայրաքաղաքում գործող ռուսաստանյան շինարարական ընկերություններից մեկի գրասենյակի վրա:

Ինչպես հաղորդում է «Ազատությունը», ինքնաձիգներով զինված դիմակավորված անձանց խումբը դիմահար կրակոցով սպանել է ընկերության աշխատակիցներից մեկին` Ռուսաստանի քաղաքացի, 50-ամյա Սամվել Սիրանյանին:

Գրասենյակում գտնվող մյուս 5 աշխատակիցներին հարձակվողները դաժան ծեծի են ենթարկել, նրանցից առգրավելով անձնական իրերն ու գումարները` մոտ 8 հազար ռուսական ռուբլի (շուրջ 250 դոլար):

Տեղական աղբյուրների վկայությամբ` հարձակումը խուճապ է առաջացրել Հարավային Օսիայում աշխատող ռուսաստանցի շինարարների շրջանում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4