«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2009-12-16 | #231, 2009-12-17 | #232, 2009-12-18


ԱԱԽ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԱՉԱԼ ԿՈՒՄԱՐ ՄԱԼՀՈԹՐԱՅԻՆ

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը դեկտեմբերի 17-ին ընդունել է Հայաստանում Հնդկաստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոթրային: Բարձր գնահատելով Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ առկա բարեկամական հարաբերությունները` Արթուր Բաղդասարյանը հույս է հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման տարիներին երկու երկրների հարաբերություններն ավելի կզարգանան:

Երկուստեք կարեւորվել է Հայաստանի եւ Հնդկաստանի անվտանգության խորհուրդների միջեւ համագործակցության սկզբնավորման եւ հետագա խորացման հարցը: Անվտանգության ոլորտում համագործակցության ուղղությունները նախանշելու նպատակով Արթուր Բաղդասարյանն իր հնդիկ պաշտոնակցին հրավիրել է Հայաստան: Դեսպանը պատրաստակամություն է հայտնել աջակցել երկկողմ կապերի խորացմանը փոխադարձ կարեւորություն ունեցող տարբեր ոլորտներում:

Նա տեղեկացրել է, որ 2010 թվականին Հնդկաստանը Հայաստանում մի շարք ծրագրեր նախաձեռնելու մտադրություն ունի, այդ թվում` Հայաստանում նախատեսվում է բացել տեղեկատվական տեխնոլոգիաների հայ-հնդկական կենտրոն:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4