Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ԱԺ կին պատգամավորների մասնակցությամբ երեկ աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել եւ քննարկել այս տարվա նոյեմբերի 30-ին Հայաստանի ԱԺ-ի եւ Բրիտանական խորհրդի միջեւ կնքված փոխըմբռնման հուշագրով նախատեսված համագործակցության ծրագրերը: Քննարկումների ընթացքում նշվել է ԱԺ նախագահին առընթեր կանանց հարցերով միջկուսակցական մարնի ստեղծման անհրաժեշտությունը: Ամենայն հավանականությամբ` այդպիսի մարմին կստեղծվի արդեն 2010-ի առաջին եռամսյակի վերջին: