«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#230, 2009-12-16 | #231, 2009-12-17 | #232, 2009-12-18


ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21-ԻՆ ԴԱՍԵՐԸ ՉՎԵՐՍԿՍԵԼՈՒ ՀԻՄՔԵՐ ՉԿԱՆ

Հայաստանի կրթության ու գիտության նախարարությունը տեղեկացնում է, որ հանրապետության բոլոր դպրոցներն ու մանկապարտեզները, որոնք փակվել են գրիպի համաճարակի պատճառով, դեկտեմբերի 21-ից կշարունակեն աշխատել: Նախարարությունից տեղեկացնում են նաեւ, որ ձմեռային արձակուրդը կսկսվի դեկտեմբերի 28-ին եւ կշարունակվի մինչեւ հունվարի 11-ը:

Հանրապետության գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանն էլ նշել է, որ սուր շնչառական վիրուսային հիվանդություններն ու գրիպը երկրում նահանջել են, նվազել է նաեւ այս պատճառով կանչերի թիվը: Ըստ Ասոյանիՙ Հայաստանում այլեւս չկա հիվանդությունների նախկին տարածվածությունը. «Այնուամենայնիվ ապահովության համար անհրաժեշտ է կրել բժշկական դիմակներ, չմասնակցել մասսայական միջոցառումներին եւ շատ օգտագործել վիտամին C», շեշտել է գլխավոր համաճարակաբանը:

Հավելենք նաեւ, որ Հայաստանում խոզագրիպով հիվանդների թիվը 92-ն է:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4