Բիանկա Մանուկյանը համացանցային հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ ոգեւորված երկու տարի առաջ կազմակերպված միջոցառման աննախադեպ հաջողությունից, «Տելե-կալչըր 24 աուըր» միջազգային հեռուստաընկերությունը դեկտեմբերի 27-ին նախաձեռնել է մի նոր տոնական համերգ, որը տեղի է ունենալու Գլենդեյլի բապտիստական եկեղեցում: Համերգը դեկտեմբերի 31-ին հեռասփռվելու է աշխարհով մեկ:
Համերգի ծրագրում ընդգրկված են Շտրաուսի, Անդերսոնի, Չայկովսկու եւ Մոցարտի, ինչպես նաեւ Արամ Խաչատրյանի, Առնո Բաբաջանյանի, Կոմիտասի եւ Սայաթ-Նովայի ստեղծագործությունները: Մասնակցելու համար հրավիրված է «Կիլիկիայի 50 հոգանոց սիմֆոնիկ նվագախումբը», որի ղեկավարն է մաեստրո Միքայել Ավետիսյանը:
Համերգից գոյացած հասույթի մի մասը հատկացվելու է, ըստ հաղորդագրության, Գլենդեյլ-Ղափան քույր-քաղաքների ասոցիացիայինՙ խթանելու այդ երկու քաղաքների տնտեսական եւ մշակութային համագործակցությունը:
Հ. Ծ.