ԹԵՀՐԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Թեհրան-Երեւան չվերթի ավիավթարի զոհերի ընտանիքները փոխհատուցում են ստացել «Կասպյան էյրլայն» ընկերությունից: Ինչպես հաղորդում է «Ազդակը», յուրաքանչյուր ընտանիքի վճարվել է 54 հազար ամերիկյան դոլար:
Օդանավի սեւ արկղերի քննությունը Իրանում շարունակվում է: Վերծանման աշխատանքներին մասնակցում են Իրանի, Հայաստանի ու Միջպետական ավիացիոն կոմիտեի մասնագետները: Քննությամբ պարզվել է, որ օդանավի շարժիչը խափանվել է թռիչքի պահին, սակայն պատճառը դեռեւս հայտնի չէ: