«Սուրբ Խաչ վանքը շարունակելու է գործել որպես հայկական եկեղեցի», վստահեցրել է Ղրիմի Գերագույն ռադայի նախագահ Անատոլի Գրիշչենկոն : Վերջինիս խոսքերով, երբ նա հայտարարել է, որ վանքը պետք է դառնա Ղրիմի ազգագրական թանգարանի բաժին, նկատի չի ունեցել օբյեկտի փակում կամ դրա տարածքում թանգարանի ստեղծումը: «Մեր առջեւ նպատակ չէինք դրել փակել Սուրբ Խաչը, որ դառնար չգործող եկեղեցի: Ասվածը վերաբերել է միայն թանգարանի բաժնին», մանրամասնել է Անատոլի Գրիշչենկոն:
Analitika.at.ua-ի փոխանցմամբՙ Գրիշչենկոն նշել է, որ բաժնի ստեղծման մասին որոշում կայացվել է Սուրբ Խաչում կարգ հաստատելու համար: «Կնքվել էին պայմանագրեր առեւտրականների հետ, որոնք վանքի տարածքում առեւտուր էին անում, տարբեր միջոցառումներ կազմակերպում, որ անհամատեղելի է ազգային հուշարձանի կարգավիճակի հետ»:
Գրիշչենկոն նաեւ հայտարարել է, որ թանգարանի բաժին ստեղծելու որոշումը դադարեցվել է. «Այդ կապակցությամբ երկու անգամ հեռախոսազրույց եմ ունեցել Կաթողիկոսի հետ: Մենք պայմանավորվել ենք, որ կվերադառնանք այդ հարցին մեկ ամսից` գնահատելու իրավիճակն ու վերջական որոշում կայացնելու` ընդհանուր ուժերով կարգուկանոն հաստատելու համար»:
Նա նաեւ հավելել է, որ անկախ բանակցությունների ելքից, վանքը կպահպանի կրոնական տաճարի կարգավիճակը:
Հ. Հ.