Ստեփանակերտում ԼՂՀ բանակի սպայական անձնակազմի հավաքին ներկա Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը , ըստ «Ռեգնում» գործակալության, անդրադարձել է Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարություններին. «Մենք աշխատում ենք հնարավորինս չարձագանքել դրանց, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ոչ միայն պատասխանել, այլեւ կոնկրետ քայլեր ձեռնարկել: Մենք բոլորս տեսել ենք պատերազմ, գիտենք նրա արհավիրքների ու դժբախտությունների մասին, Ադրբեջանի իշխանություններն էլ տեսել են այդ ամենը եւ ամեն ինչ պետք է անեն պատերազմից խուսափելու համար: Սակայն դա ամենեւին չի նշանակում, որ մենք Ադրբեջանից խաղաղություն ենք խնդրում, մենք ամուր կանգնած ենք մեր դիրքերում, եւ եթե հարկ լինի` պատշաճ մակարդակով կլուծենք մեր առջեւ դրված խնդիրները, կպաշտպանենք մեր հայրենիքը», ասել է Ս. Օհանյանը: