Հունաստանի վարչապետ Ջորջ Պապանդրեուին ուղղված նամակով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջարկել է «համատեղ մի խորհուրդ» ստեղծել քննարկելու «Փշոտ հարցերը», որոնց շարքին կարելի է դասել Կիպրոսի, Էգեյան ծովի եւ անօրինական ներգաղթի խնդիրները: Այս մասին հունական «Կաթիմերինի» էլեկտրոնային թերթի թղթակցին հայտնել է թուրք բարձրաստիճան մի դիվանագետ:
Եվրոմիության խնդիրներով զբաղվող թուրք նախարար Էջեմեն Բաղիշը նշել է, որ Կիպրոսի հարցի կարգավորումը շահավետ կլինի երկու կողմերի համար, բայց ավելացրել է, որ Թուրքիան իր նավահանգիստներն ու օդանավակայանները կբացի կիպրական նավերի եւ ինքնադիրների առաջ (ըստ ԵՄ պահանջների) միայն այն դեպքում, երբ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հատվածի տնտեսական սահմանափակումները կվերանան:
«Այս օրերում Թուրքիայում քննարկում ենք ամեն ինչ, նույնիսկ այնպիսի թեմաներ, որոնք ժամանակին տաբու են եղել», ասել է նաՙ հիշատակելով վերջերս Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները:
Մյուս կողմիցՙ «Անատոլիա նյուս» պետական գործակալությունը տեղեկացրել է, որ Էրդողանը ծրագրում է Հունաստան այցելել, բայց դեռ որեւէ ամսաթիվ դրա համար որոշված չէ:
Հ. Ծ.