ԲԱՔՈՒ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա նոյեմբերին Ռուսաստանն առաջին անգամ դարձել Է Ադրբեջանի երկրորդ առեւտրական գործընկերը: Այդ մասին հաղորդել Է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեն:
Նոյեմբերին երկու երկրների ապրանքաշրջանառությունը կազմել Է 1652097,68 հազար դոլար: Արտաքին առեւտրի շրջանառության ծավալով Ռուսաստանին առաջին անգամ հաջողվել Է առաջ անցնել ԱՄՆ-ից, որի հետ ապրանքաշրջանառությունը կազմել Է 1624600,75 հազար դոլար: Առաջատարը նախկինի պես Իտալիան Էՙ 3547237,55 հազար դոլար: