«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2009-12-18 | #233, 2009-12-19 | #234, 2009-12-22


A/H1N1 ԳՐԻՊԻ 104 ԴԵՊՔ

Երեկվա դրությամբ հանրապետությունում գրանցվել է A/H1N1 գրիպի 104 դեպք: Առողջապահության նախարարությունից հավաստիացնում են, որ հանրապետությունում շարունակվում են վտանգավոր գրիպը կանխարգելելու բոլոր միջոցառումները: Երկրում չի գրանցվել հիվանդության որեւէ ծանր դեպք, մահվան նոր դեպքեր նույնպես չկան:

Չնայած վիրուսի արագ տարածմանը, այնուամենայնիվ պատվաստանյութը հնարավոր կլինի ստանալ միայն հունվարին: Այժմ դա գտնվում է դեղերի փորձագիտական կենտրոնում եւ անցնում է համապատասխան փորձաքննություն:

Հիշեցնենք, որ վիրուսից մահվան առաջին դեպքերը երկրում գրանցվել են դեկտեմբերի 14-ին. մահացել էին հրազդանցի մի հղի կին եւ 28-ամյա երիտասարդ: Բժիշկները խորհուրդ են տալիս ձեռնարկել հիգիենայի մի շարք միջոցառումներ` հաճախակի լվացվել, խուսափել մարդաշատ վայրեր այցելելուց, ձեռքսեղմումներից , գրկախառնություններից ու համբույրներից, չօգտագործել ուրիշի շրթներկը: Գրիպի կամ մրսածության առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկի:

Հիշեցնենք, որ նախարարության հրամանով հանրապետության բոլոր հիվանդանոցներն ու պոլիկլինիկաները կաշխատեն նաեւ հանգստյան օրերին: Ինչ վերաբերում է տամիֆլյուին, ապա տրվում է միայն համապատասխան ստուգումներից հետո` բժշկի թույլտվությամբ:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4