«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2009-12-18 | #233, 2009-12-19 | #234, 2009-12-22


ՔԸՐՔ ՔԸՐՔՈՐՅԱՆԸ ԼԱՍ ՎԵԳԱՍԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԱՄԵՆԱՄԵԾ ՀԱՄԱԼԻՐԻ 37 ՏՈԿՈՍԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐՆ Է

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Ամերիկահայ միլիարդեր Քըրք Քըրքորյանն ունի 37 տոկոս մասնաբաժին Լաս Վեգասի նոր City Center նախագծում, որը ներառում է խաղատուն, հյուրանոցային համալիր եւ առեւտրի կենտրոն: Այս շաբաթ պաշտոնապես կբացվի նախագծի շրջանակում հիմնված Aria հյուրանոցային համալիրը:

Ինչպես տեղեկացնում է «Կռունկ»-ը, «MGM Mirage»-ի հիմնադիր Քըրք Քըրքորյանը City Center-ի տնօրենների խորհրդի ակտիվ անդամն է եւ 5 տարի առաջ ունեցել է ազդեցիկ դեր նախագիծը կյանքի կոչելու գործում:

«Լաս Վեգասում բազմաթիվ հյուրանոցների զարգացման մեջ ներգրավված լինելով` ես շատ հպարտ եմ City Center-ի հետ գործ ունենալու համար: Ես անկեղծորեն հուզված եմ Լաս Վեգասի այս հիասքանչ նոր կառույցի համար: Լաս Վեգասի բոլոր հիասքանչ սեփականություններիցս ինձ համար City Center-ը ամենաապշեցուցիչն է: Ես չափազանց հուզված էի` տեսնելով հասարակության արձագանքը, եւ հույս ունեմ, որ այն կփոխի Լաս Վեգասը»,- ասել է Քըրք Քըրքորյանը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4