«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2009-12-18 | #233, 2009-12-19 | #234, 2009-12-22


ԲԱԼԱՔՅԱՆԸ «ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՂԳՈԹԱՆ» ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՀՐԵԱԿԱՆ ԱՆԳԱՐԱՆՈՒՄ

Դեկտեմբերի 2-ին Նյու Յորքի Հրեական ժառանգության թանգարանում «Ճակատագրի սեւ շունը» եւ «Այրվող Տիգրիսը» գրքերի ճանաչված հեղինակ Փիթեր Բալաքյանը ներկայացրել է իր մեծ հորեղբորՙ Գրիգորիս Բալաքյան եպիսկոպոսիՙ ականատեսի վկայություններով հարուստ «Հայկական Գողգոթա» հուշագրությունը, որն ինքը վերջերս է հրատարակել անգլերեն լեզվով:

Ի դեպ, ինչպես արդեն տեղեկացրել ենք «Ազգ» -ի դեկտեմբերի 1-ի համարում, այդ նույն թանգարանում ներկայումս գործում է Մորգենթաուներին եւ նրանց գործունեությանը նվիրված ցուցահանդեսը, որի դիտումից հետո է կայացել Բալաքյանի դասախոսությունը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4