«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#232, 2009-12-18 | #233, 2009-12-19 | #234, 2009-12-22


ՎԱՆԵՍ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ ԱՆՊԱՐՏԵԼԻ Է

ԱՄՆ-ում բնակվող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը ամերիկյան Յանգսթաուն քաղաքում անցկացված մենամարտի 3-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթեց ամերիկացի Ուիլի Լիին եւ նվաճեց առաջին միջին քաշային կարգում WBO NABO-ի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: 3-րդ ռաունդում նա երկու անգամ նոկդաունի ենթարկեց մրցակցին, որից հետո մրցավարը դադարեցրեց մենամարտը:

Նախկին աբովյանցի Վանես Մարտիրոսյանը պրոֆեսիոնալ ռինգում առայժմ անպարտելի է: Նա իր 26-րդ հաղթանակը տոնեց, որոնցից 17-ում մենամարտը դադարեցվել է ժամկետից շուտ: Ուիլի Լին 23-րդ մենամարտն էր անցկացնում: Նա 6-րդ պարտությունը կրեց, որից 5-ըՙ ժամկետից շուտ:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4