«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#234, 2009-12-22 | #235, 2009-12-23 | #236, 2009-12-24


H1N1 ԳՐԻՊՈՎ ՎԱՐԱԿՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՍԵԼ Է 107-Ի

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներկայումս հանրապետության բուժկանխարգելիչ հիմնարկներում A տիպի H1N1 վարակից կամ այսպես կոչված խոզի գրիպից բուժում է ստանում 11 հիվանդ: Այս մասին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը:

Նրա խոսքով` այս գրիպով վարակվածների թիվը Հայաստանում հասել է արդեն 107-ի` երեկվա համեմատ ավելանալով 3-ով: Շ. Հունանյանն ասաց, որ H1N1-ի հետեւանքով մահացությունների նոր դեպք չի գրանցվել` հերքելով Դիլիջանի զորամասում մահվան դեպքի մասին մամուլում տեղ գտած հրապարակումը: Հանրապետությունում գրիպի այս տեսակի արձանագրումից մինչ օրս գրանցվել է մահվան երկու դեպք: 94 հիվանդ համապատասխան բուժում ստանալուց եւ առողջանալուց հետո դուրս է գրվել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4