Երեկ ՀԱԿ խորհրդի նիստում քննարկվել եւ հաստատվել է դեկտեմբերի 17-ին ՀԱԿ տարածած այն հայտարարությունը, որով ՀԱԿ-ը ցավով արձանագրել է ՍԴՀԿ միասնականությունը վտանգող խնդիրներ: Կոնգրեսի համար ընդունելի չէ ՀՀ օրենսդրությանը եւ կուսակցության կանոնադրությանը հակասող որեւէ զարգացում: Հայտարարությամբ նաեւ հույս էր հայտնվել, որ սկիզբ կառնի մի այնպիսի գործընթաց, որի շնորհիվ կվերականգնվի ՍԴՀԿ համախմբվածությունը եւ կգտնվի ընդունելի լուծում, որը կտեղավորվի օրենքների եւ կանոնադրական պահանջների շրջանակում: Իսկ մինչ այդ ՀԱԿ-ը շարունակում է պաշտոնապես որպես գործընկեր ճանաչել Լյուդմիլա Սարգսյանի ղեկավարած ՍԴՀԿ-ն: Լ. Սարգսյանը շարունակելու է ՀԱԿ կենտրոնական գրասենյակի անդամ մնալ, իսկ քաղաքական խորհրդում ՍԴՀԿ-ն կշարունակի ներկայացնել Արարատ Մկրտչյանը: