Աշխարհահռչակ երգչուհի, հայկական սոխակ Գոհար Գասպարյանի ծննդյան 85-ամյակը դեկտեմբերի 22-ին հանդիսավորությամբ նշվեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, ուր մեծատաղանդ երգչուհին կերտել է մի քանի տասնյակ անկրկնելի դերերգեր: Հոբելյանական հանդիսությանը համերգային կատարումներով հանդես եկան Գոհար Գասպարյանի անվան մրցույթի դափնեկիրները, մեդալակիրները, դիպլոմանտներն ու երգչուհու տարբեր տարիների ուսանողները: Ծրագրում հնչեցին Վերդիի, Պուչչինիի, Մասկանիի, Գունոյի եւ հայ կոմպոզիտորներ Արմեն Տիգրանյանի եւ Կոմիտասի ստեղծագործություններից: Երեկոն եզրափակվեց երգչուհու լավագույն կատարումներից մեկի ցուցադրությամբՙ Մանոնի գասպարյանական անզուգական ծիծաղով:
Մ. Մ.