Երեկ կայացավ Թատերական գործիչների միավորման արտահերթ 13-րդ համագումարը: Ըստ օրակարգի, ընտրվեց նիստը վարող նախագահ (Հրաչյա Գասպարյան) ու լսվեց ԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանի երկամյա գործունեության եւ նաեւ առաջիկա ծրագրերի մասին հաշվետվությունը: Բազմաթիվ ու բազմաբնույթ ելույթներից հետո նախագահի աշխատանքը միաձայն ընդունվեց բավարար: Համագումարում հնչեցրած առաջարկություններն ու դիտողություններն ընդունվեցին եւ որոշվեցին դրանց անդրադառնալ նորընտիր վարչության նիստին: ԹԳՄ նախագահի համար միակ առաջարկված թեկնածուն Հակոբ Ղազանչյանն էր, որն էլ վերընտրվեց միաձայն:
Համագումարին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ողջույնի խոսք էր հղել, որը ընթերցեց փոխնախարար Դավիթ Մուրադյանը ու նշեց համատեղ կատարված միջոցառումներն ու փառատոնները, որոնք աննախադեպ էին նախորդ տարիների հետ համեմատած:
Համագումարը ընտրեց նաեւ 37 հոգանոց վարչության կազմ, որից կընտրվի նախագահություն ու քարտուղարություն:
Մ. ՄԱԿԱՐՅԱՆ