Ռուսաստանի Յակուտսկ քաղաքից 32-ամյա Արթուր Օհանյանը, հեծանիվով փորձելով կտրել բազմահազար կիլոմետրեր, ճանապարհվել է դեպի Երեւան: Այժմ նա գտնվում է Ղազախստանում եւ տեղի լրատվական գործակալություններից մեկին տված հարցազրույցում նշել է, որ իր ճանապարհորդությունը նվիրում է Հայաստանի, Ռուսաստանի ու Ղազախստանի բարեկամությանը: Արթուրի խոսքերովՙ հայրենիք վերադառնալու ցանկությունն առաջացել է, երբ կորցրեց աշխատանքը: Այդ ժամանակ նա վաճառել է իր համակարգիչն ու գնել է հեծանիվ: «Հեծանիվով գալ որոշել եմ ոչ թե դրամ չունենալու պատճառով, այլ ցանկացել եմ, որ հայրենիքում բոլորը հպարտանան ինձնով, որ այսքան ճանապարհ եմ անցել վերադառնալու համար», շեշտել է Արթուրը:
Ճանապարհին Արթուրին դիմավորել ու գիշերելու տեղ են տվել հայ համայնքների ներկայացուցիչները: Ճանապարհորդության ընթացքում Արթուրը արել է նաեւ նկարահանումներ` հետագայում ֆիլմ նկարահանելու համար:
Հ. Ա.