Առաջին միջին քաշային հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը մտադիր է հաջորդ մենամարտն անցկացնել IBF-ի վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Կասիմ Օումայի դեմ: 10-ռաունդանոց վարկանիշային այդ մենամարտը պետք է կայանա 2010-ի հունվարի 16-ին Լաս Վեգասում: Այն ցուցադրվելու է FOX հեռուստաալիքով ուղիղ եթերում:
Օրերս Վանես Մարտիրոսյանը 3-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել էր ամերիկացի Ուիլի Լիին եւ նվաճել էր WBO NABO-ի վարկածով չեմպիոնի թափուր տիտղոսը: Ուգանդացի Կասիմ Օուման 31 տարեկան է, պրոֆեսիոնալ ռինգում 34 մենամարտերից 26-ում հաղթել է, 1-ն ավարտել է ոչ-ոքի, 6-ում պարտվել է:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ