«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2009-12-24 | #237, 2009-12-25 | #238, 2009-12-26


«ԵՍ ՉԵՄ ՎԻՐԱՎՈՐԵԼ ԴԱՎՈՒԹՕՂԼՈՒԻՆ, ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԱՐԵԼ»

Ինչպես նշել էինք նախորդ համարում, Ժողովրդա-հանրապետական կուսակցության պատգամավոր Էնսար Օղութն արտգործնախարար Դավութօղլուին քննադատելիսՙ նույնացրել էր նրան հայի հետ, որ վիրավորի նաեւ: Մամուլի ասուլիսում նա ասել էր. «Քո ազգանունը Դավութօղլո՞ւ է, թե՞ դու Դավության ես: Ասա, որ իմանանք. հա՞յ ես, թե՞ թուրք»:

Նրա խոսքերին բուռն հակազդեցությամբ արձագանքել են վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության մի խումբ պատգամավորներ, որոնց թվումՙ ԵՄ-ի գծով պատասխանատու պետնախարարը, կուսակցության փոխնախագահը, խորհրդարանական խմբակցության ղեկավարի տեղակալը, դատապարտելով էթնիկ խտրականության եւ ազգայնամոլության համար ոչ միայն պատգամավոր Օղութին, այլեւ նրա Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը: Դրան ի պատասխան, Օղութը, «Սթար» թերթի վկայությամբ, փորձել է արդարանալ, ասելով. «Ես արտգործնախարարին չեմ վիրավորել: Պարզապես համեմատություն եմ արել: Էթնիկ ծագումը էական չէ: Կարող է հայ լինեի նաեւ ինքս: Իմ ամենավստահելի ընկերները հայ են: Անձամբ նյութական աջակցություն եմ ցուցաբերել Քարթալի հայկական եկեղեցուն, արտոնագրի հետ կապված օգնել եմ նաեւ Մութաֆյան պատրիարքին: Ես եմ կանխել, երբ Ստամբուլի քաղաքապետարանը փորձում էր քանդել եկեղեցու պարիսպը»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4