«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2009-12-24 | #237, 2009-12-25 | #238, 2009-12-26


ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԽՈՍԻ ՆԱԵՎ ՀԱՅԵՐԵՆ

Բաքվում հեռուստառադիոհաղորդակցության ազգային խորհրդի որոշմամբ շուտով Ադրբեջանում կգործի ATV international միջազգային հեռուստաընկերությունը, որը տարածվելու է 6 լեզվով` ադրբեջաներեն, թուրքերեն, անգլերեն, պարսկերեն, ռուսերեն ու հայերեն: Նոր հեռուստաընկերությունը պատկանում է ադրբեջանական հայտնի «Ազադ Ադրբեջան» հեռուստաընկերությանը, ու նրա շնորհիվ հեռուստաընկերության հաղորդումները հեռարձակվելու են արբանյակի միջոցով: «Ազադ Ադրբեջան» հեռուստաընկերության փոխնախագահ Նատիգ Իբրահիմովը «Թրենդ» գործակալությանը հայտնել է, որ ադրբեջանական նոր հեռուստաընկերությունով հայերեն հաղորդումների հեռարձակումը նպատակ ունի ավելի շատ պրոպագանդել Ադրբեջանը:

Հեռուստաընկերությունը կաշխատի շուրջօրյա, կլինեն ոչ միայն լրատվական, այլեւ ժամանցային, ազգային նկարագիրը ներկայացնող հաղորդումներ: «Հիմնական ուշադրությունը կսեւեռվի ներքաղաքական կյանքին, սակայն համաշխարհային կյանքում տեղի ունեցող հետաքրքրաշարժ իրադարձությունները չեն վրիպի մեր աչքից», ասել է Իբրահիմովը: Վերջինս նշել է, որ յուրաքանչյուր լեզվով հաղորդումները կհեռարձակվեն 2 ժամը մեկ: Իբրահիմովը ընդգծել է, որ հեռուստաընկերությունը գործելու է որպես անկախ կառույց:

Դու ասացիր, մենք էլ հավատացինք:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4