«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2009-12-24 | #237, 2009-12-25 | #238, 2009-12-26


ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՅԻ ՀԱՄԱՐ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԻՆ ԺԼԱՏ ՉԷՐ

Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանի ամփոփմամբ, անցնող տարին բարեհաջող է եղել հայկական կինոյի համար: Պետբյուջեից հատկացված 405 մլն դրամով նկարահանվել է 5 լիամետրաժ ֆիլմՙ Հարություն Խաչատրյանի «Անվերջ վերադարձ», Արամ Սուքիասյանի «Լուսապսակ», Էդգար Բաղդասարյանի «Ներում», Միքայել Վաթինյանի «Ժաննան եւ ձայները», Արամ Շահբազյանի «Չնչիկ» ֆիլմերը, ինչպես նաեւ 2 կարճամետրաժ, 8 դեբյուտային ֆիլմ, 16 սյուժե մանկական ծրագիր, 5 մուլտ ֆիլմ, դրա հետ մեկտեղ հաստատվել են բազմաթիվ նոր նախագծեր: Նշվածներից երկուսիՙ «Անվերջ վերադարձ» եւ «Ներում» ֆիլմերի նկարահանումները կշարունակվեն եկող տարի:

Տարվա ընթացքում մի շարք ֆիլմեր մասնակցել են միջազգային փառատոների, սակայն շահած մրցանակներով աչքի է ընկել Հարություն Խաչատրյանի «Սահման» ֆիլմը: Որպես իրադարձային երեւույթ, Գեւորգյանը նշում է Կաննի փառատոնի կինոշուկային առաջին անգամ մասնակցելը: Թեպետ ներկայացված հայկական ֆիլմերը չեն վաճառվել, սակայն մասնակցությունը հնարավորություն է տվել հաստատելու նոր կապեր, կնքելու կարեւոր պայմանագրեր:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4