«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#236, 2009-12-24 | #237, 2009-12-25 | #238, 2009-12-26


ՀՈՒՇԱՄԵԴԱԼՆԵՐ ԵՎ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ` ԲԵԼԱՌՈՒՍԱԿԱՆԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ

2010 թվականին կնշվի 65 տարին Հայրենական մեծ պատերազմում նվաճված հաղթանակի, որում իրենց արժանի տեղն ունեն եւ մեր ժողովրդի հարյուր հազարավոր զավակները: Բելառուսական ռազմաճակատի շիրակցի երեք տասնյակ վետերանների, ֆաշիստական զավթիչներից այս հանրապետության ազատագրման 65-ամյակի առթիվ, դեկտեմբերի 24-ին Գյումրիում հանդիսավոր կերպով հուշամեդալներ եւ շնորհակալագրեր է հանձնել ՀՀ-ում Բելառուսի դեսպան Նիկոլայ Սուխարենկոն:

«Մեզ համար այս գլխավոր պետական տոնը,- մասնավորապես ասված է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի` վետերաններին ուղղված շնորհավորական ուղերձում,- խորհրդանշում է պատմական ժառանգորդությունը, արիությունը եւ հաղթանակող ժողովրդի անկոտրում ոգու ուժը: Մենք հոգատարությամբ ենք պահում Մեծ հայրենականի զինվորների - սպաների հիշատակը, աննման հերոսական սխրագործությունների հիշողությունը... Հուսով եմ, որ դուք դեռ երկար տարիներ կմնաք վետերանների մարտական շարքերում, քաղաքացիական պարտքին հավատարմության - ամրության օրինակ կծառայեք»:

Գ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4