«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2009-12-25 | #238, 2009-12-26 | #239, 2009-12-29


ՀԱՅ ԵՎ ԱՍՈՐԻ ԳՐՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՈՎ ՓՈՂՈՑՆԵՐ ԴԻԱՐԲԵՔԻՐՈՒՄ

Դիարբեքիրի «Կենտրոն» թաղապետարանը որոշել է թաղի երեք փողոցները կոչել հայ գրող Մկրտիչ Մարկոսյանի, ասորի գրող Նաում Ֆաիք Փալաքի եւ թուրք բանաստեղծ Ահմեդ Արիֆի անուններով: Անվանակոչման որոշումը ներկայացվել է քաղաքապետարան, իսկ քաղաքապետարանը Մկրտիչ Մարկոսյանի եւ Ահմեդ Արիֆի պարագաներում հաստատել է փողոցների անվանակոչման որոշումը: Ինչ վերաբերում է ասորի գրող Փալաքին, ապա նրա առնչությամբ դիմել է արտգործնախարարությանը, չունենալով ձեռքի տակ գրողի Թուրքիայի քաղաքացի լինելու մասին տվյալներ:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4