Հայ մշակույթի ականավոր գործիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի հոբելյանական 80-րդ տարելիցի կապակցությամբ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ կուլտուրայի ֆակուլտետի գրադարանային-տեղեկատվական աղբյուրների բաժնի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Մարիամ Հովհաննիսյանը կազմել է վարպետի կենսամատենագիտությունը, որը գրադարանագիտության եւ մատենագիտության ամբիոնը երաշխավորել է տպագրության:
Աշխատանքում ներառված են Սոս Սարգսյանի կյանքի, թատերական, հասարակական-քաղաքական ու ստեղծագործական գործունեության վերաբերյալ արժեքավոր նյութեր:
Մարիամ Հովհաննիսյանն ակնկալում է բարեգործ հովանավորի աջակցությունըՙ սույն աշխատանքը տպագրելու համար: