Բոստոնի երգչախմբային համույթը, ամփոփելով իր երրորդ տարեկան «Հեղինակավոր հանձնախմբի մրցանակաբաշխության» արդյունքները հաղթող է ճանաչել երեւանաբնակ երգահան եւ գեղարվեստական ղեկավար Վահրամ Սարգսյանին, տեղեկացնում է այդ առթիվ խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը: Սարգսյանը ընտրվել է ավելի քան 80 տեղացի եւ արտասահմանցի մասնակիցների միջից արեւելյան եւ արեւմտյան երաժշտությունների ազդեցությունը յուրահատուկ ձեւով կարողանալ իր ստեղծագործություններում միաձուլելու համար:
«Նրա երաժշտությունը անմիջապես գրավեց մեզ», ասել է վերոնշյալ համույթի երաժշտական ղեկավար դոկտ. Միգել Ֆելիպը:
Բոստոնի երգչախմբային համույթը Նյու Ինգլենդի առաջնակարգ կամերային երգչախմբերից է, որը տարեկան 6-10 համերգ է տալիս: «Ուրախ ենք Սարգսյանի երաժշտությունը Բոստոն բերելու համար: Դա մեզ կօգնի նոր ծրագրեր մշակելու եւ տարբեր ավանդույթները միացնող անհրաժեշտ հատկանիշները հայտնագործելու», նշել է համույթի նախագահ Մեթյու Բագետյան:
Հ. Ծ.