«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#237, 2009-12-25 | #238, 2009-12-26 | #239, 2009-12-29


ԱՄԱՆՈՐԸՙ ԱՌԱՆՑ ՁՅԱՆ

«Ազգը» Հայհիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանից տեղեկացավ, որ Երեւան քաղաքում եւ հովտային շրջաններում դեկտեմբերի 29-ի ցերեկը եւ գիշերը սպասվում է տեղումներ անձրեւի տեսքով: Այդ օրը մարզերում կլինեն տեղումներ, լեռնային շրջաններումՙ ձյան տեսքով: Դեկտեմբերի 31-ին եւ 2010 թվի հունվարի 1-ին առանց տեղումների եղանակ է սպասվում: Օդի ջերմաստիճանը համեմատաբար 4-5 աստիճան ցածր կլինի դեկտեմբերի 30-ին եւ 31-ին, իսկ մնացած օրերին սպասվում է 12-15 աստիճան տաքություն:

Երեւանում 29-ի ցերեկը եւ գիշերը սպասվում է 8-10 աստիճան տաքություն, իսկ 30-ին, 31-ին եւ հունվարի 1-ինՙ 13-15 ցերեկը, 9-11 գիշերը աստիճան տաքություն:

Մ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4