«Ազգի» ընտանիքին մաս կազմելը բարեբեր է ոչ միայն նոր երեխաներով ազգը բազմացնելու, այլեւ նոր ընտանիք կազմելու տեսակետից: Այո, նոր տարին իր հետ արտակարգ բերկրանք բերեց «Ազգի» աշխատակազմին. մեր աշխատակցուհիներից երեքըՙ լրագրող Աղավնի Հարությունյանը, կապի պատասխանատու Սոնա Հովհաննիսյանը եւ օպերատոր Մարինե Այունցը տարեմուտի օրերին պսակվեցին, մեծ ուրախություն պատճառելով ոչ միայն իրենց հարազատներին, այլեւ մեր ողջ անձնակազմին: Ամուր ընտանիք, բացառիկ երջանկություն ենք մաղթում նրանց եւ ամուսիններին: