Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում մեկնարկած թենիսի մրցաշարում պետք է հանդես գար արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը, որը վնասվածքի պատճառով բավական ժամանակ խաղադաշտ դուրս չէր եկել: Սակայն Դավիթը չկարողացավ մասնակցել մրցաշարին: Նա ձգել է մկանը եւ վերականգնման համար կպահանջվի շուրջ 2 շաբաթ:
«Շատ եմ ափսոսում, որ չկարողացա վերադառնալ կորտ ու մասնակցել Օքլենդի մրցաշարին: Արդեն 8 ամիս թենիս չեմ խաղացել, ուստի նորմալ է, որ իրենց զգացնել են տալիս թեթեւ վնասվածքները: Չնայած այդ ամենին, լավատես եմ: Վստահ եմ, որ շատ շուտով կարող եմ լրիվ ուժերով խաղալ», նշել է Դավիթ Նալբանդյանը:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ