«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2010-01-12 | #2, 2010-01-13 | #3, 2010-01-14


ՄԵԴՎԵԴԵՎ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը մերձմոսկովյան Բարվիխայում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան իրենց մեծ նպատակներ են առաջադրում եւ որ երկկողմ հարաբերությունները «վերելք են ապրում»: Մեդվեդեւի խոսքերով, «դրանք իրոք ռազմավարական գործընկերների հարաբերություններ են»:

Day.Az կայքէջը մեջբերում է Մեդվեդեւի այն խոսքերը, որ հաջողությամբ զարգանում է երկկողմ առեւտրատնտեսական համագործակցությունը, մասնավորապես էներգետիկայի ոլորտում: Նա հույս է հայտնել, որ Էրդողանի այցը թույլ կտա «եւս մեկ քայլ կատարել» տարածաշրջանային խնդիրների լուծման ուղղությամբ:

Էրդողանը իր հերթին ասել է, որ երկկողմ հարաբերությունները «հասել» են բարձրակետին» եւ որ «քաղաքական, տնտեսական, պաշտպանական առումներով զարգանում է նպատակամետ համագործակցություն»: Նրա խոսքերով, հարկավոր է զարգացնել գործակցությունը «ոչ միայն բնական գազի, այլեւ նավթի ու նավթամթերքների ոլորտում, կատարել ենթակառույցի ստեղծմանն ուղղված շատ կարեւոր քայլեր»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4