«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2010-01-12 | #2, 2010-01-13 | #3, 2010-01-14


ՀԱՄԱՅՆ ՌՈՒՍԻՈ ՊԱՏՐԻԱՐՔԱՐԱՆՆ ԷԼ ՂԱՐԱԲԱՂԸ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔ ԱՆՎԱՆԵՑ

Ադրբեջանական «Վեստի.ազ» կայքէջը այս մասին տագնապով տեղեկացրել է հանրությանը: Մոսկվայի ու համայն Ռուսիո պատրիարքարանի եկեղեցական կապերի բաժնի պետը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ մարտին նախատեսվում է պատրիարք Կիրիլի այցը Հայաստան, որտեղ «կան երեք ռուսական եկեղեցիներ, որոնցից մեկը գտնվում է Երեւանում, մյուսըՙ Գյումրիում, երրորդը` Ղարաբաղում», նշվել է պատրիարքարանի հայտարարության մեջ: Իհարկե, նման հայտարարությունն առաջացրել է Բաքվի դժգոհությունը, ադրբեջանցիները եւս մեկ անգամ հիշեցրել են «ադրբեջանական հողերի» շուտափույթ վերադարձման մասին:

Հետաքրքրական է, է՞լ ով պետք է Ղարաբաղը հայկական տարածք անվանի, որպեսզի Բաքուն վերջապես ճանաչի բուն հայկական տարածքները:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4