«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#1, 2010-01-12 | #2, 2010-01-13 | #3, 2010-01-14


ՎԵՅՔ ԱՆ ԶԵԵԻ ՄՐՑԱՇԱՐՆ ԱՌԱՆՑ ԱՐՈՆՅԱՆԻ

Ավանդույթի համաձայն հունվարի կեսերին հոլանդական Վեյք Ան Զեե քաղաքում անցկացվում է շախմատի միջազգային մրցաշար, որին բազմիցս մասնակցել է Լեւոն Արոնյանը: Այս տարի մրցաշարի մեկնարկը կտրվի հունվարի 16-ին ու կանցնի առանց Արոնյանի: Հայ շախմատիստների առաջատարը գերադասեց հանդես գալ հավաքականում:

Ուժեղագույնների մրցաշարում հանդես կգան հետեւյալ 14 գրոսմայստերներըՙ Վիշվանաթան Անանդը, Մագնուս Կառլսենը, Վլադիմիր Կրամնիկը, Վասիլի Իվանչուկը, Պետեր Լեկոն, Ալեքսեյ Շիրովը, Սերգեյ Կարյակինը, Լենիեր Դոմինգեսը, Հիկարու Նակամուրան, Նայջլ Շորթը, Ֆաբիանո Կարուանան, Սերգեյ Տիվյակովը, Լյուկ վան Վելին եւ Յան Սմիթը:

«Բ» խմբի մրցաշարում հանդես կգա ԱՄՆ-ում բնակվող հայ գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը: Նրա մրցակիցները կլինեն Արկադի Նայդիչը, Դիտեր Նիսիպիանուն, Պենտալա Հարիկրիշնան, Նի Հուան, Էմիլ Սուտովսկին, Ուեսլի Սոն, Թոմի Նյուբակը, Պարիմարջան Նեգին, Էրվին Լ՚Ամինը, Դեւիդ Հաուելը, Անիշ Գիրին, Դմիտրի Ռեյնդերմանը եւ Աննա Մուզիչուկը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4